Վաճառվում է 3-ը 5-ի ձևափոխած բնակարան Վիլնյուսի փողոցում 9 հարկանի պանելային շենքի 2-րդ հարկում (Московский ДСК), կապիտալ վերանորոգված դիզայնեռական ոճով (2024 թվականին), եվրոպատուհաններ եռաշերտ ապակիներով, մուտքի երկաթյա ամուր դուռ, փակ պատշգամբ, գույքով և տեխնիկայով։ Առկա է 2 սանհանգույց, 2 խորդանոց բնակարանի մեջ և 1-ը՝ աստիճանահարթակում։ Բնակարանը արևկող է, գտնվում է Նոր Զովքի և շուկայի հարևանությամբ, կանգառին և խանութներին մոտ։ Մոտակայքում` Բազմաթիվ մթերային, տնտեսական, հագուստի խանութներ, բանկոմատներ, դպրոց, մանկապարտեզ, այգի, հեղուկ գազի և բենզինի լցակայան։ Տրանսպորտը և ճանապարհները բարվոք վիճակում են։ Գեղեցիկ բակ և լավ հարևաններ։
Մենք օգտագործում ենք cookie-ներ՝ ձեր լեզուն և նախապատվությունները հիշելու համար։ Շարունակելով դիտումը՝ դուք համաձայնում եք cookie-ների օգտագործմանը։ Գաղտնիության քաղաքականություն.